
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության կոալիցիոն կառավարությունը հրաժարական է տվել

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության վարչապետ Էրսան Սաները չորեքշաբթի օրը նախագահ Էրսին Թաթարին տեղեկացրել է կոալիցիոն կառավարության հրաժարականի մասին:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Կառավարությունը հրաժարական է տալիս: Ես եկել եմ այն եզրակացության, որ «Ազգային միասնություն» կուսակցության (UBP), Ժողովրդավարական կուսակցության (DP) և Վերածննդի կուսակցության (YDP) կողմից ձևավորված իշխող կոալիցիան այլևս կայուն չէ: Արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն հնարավորինս շուտ », – ասել է Սաները: