Յոնաս Գար Ստյորեն կդառնա Նորվեգիայի նոր վարչապետը
Խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած՝ Նրվեգիայի Աշխատաքային կուսակցության (ԱԿ) առաջնորդ Յոնաս Գար Ստյորեն կզբաղեցնի Նորվեգիայի վարչաետի պաշտոնը: Այդ մասին ասված է երկրի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը տարածվել է հոկտեմբերի 14-ին:
«Նորվեգիայի նոր կառավարությունը նշանակված է, այդ մասին կանոնակարգն ուժի մեջ է մտնում 12:00-ին (Երեւանի ժամանակով 14:00-ին): Վարչապետը Յոնաս Գար Ստյորեն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այն մասին, թե ինչպես կբաշխվեն մնացած նախարարական պաշտոնները, հայտնի կդառնա օրվա ընթացքում:
Ձախ կենտրոնամետ դաշինքն՝ ընդդիմադիր Աշխատանքային կուսակցության գլխավորությամբ սեպտեմբերի 13-ին հաղթանակ է տարել խորհրդարանի ընտրություններում, իսկ ԱԿ-ն հնարավորություն է ստացել կազմելու Նորվեգիայի կառավարությունը եւ սահմանելու երկրի քաղաքականությունն առաջկա չորս տարում: Մինչ այդ 2013 թվականից թագավորությունը ղեկավարել է աջ դաշինքը, որը գլխավորել է «Հյոյրե» պահպանողական կուսակցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: