ԵՄ-ում գազապահաստարանների կարողությունը ծածկում է տարեկան սպառման միայն 20 տոկոսը
ԵՄ-ի տնօրինության տակ գտնվող գազապահաստարանների կարողությունը թույլ է տալիս ծածկել գազի տարեկան սպառման միայն 20 տոկոսը: Այդ մասին հոկտեմբերի 13-ին հայտնել է էներգետիկայի հարցերով եվրակոմիսար Քադրի Սիմսոնը:
«Եվրոպական գազապահաստարանների կարողությունը ծածկում է մեր տարեկան սպառման միայն 20 տոկոսը»,-ասել է նա՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Եվրամիությունում բոլորը չէ, որ ունեն այդ գազապահաստարաններից օգտվելու հնարավորություն: Եվրակոմիսարը հավելել է, որ 2021 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը պլանավորում է նոր կանոններ սահմանել, որոնք կդյուրացնեն երկրների՝ ԵՄ-ի գազապահաստարանների կարողությունից օգտվելու հնարավորությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: