
Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականին աճել է 29,8 տոկոսով

Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին երեք եռամսյակների արդյունքներով 29,8 տոկոսով աճել է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ եւ կազմել 102,529 միլիարդ դոլար:
Այդ մասին վկայում են ՉԺՀ-ի գլխավոր մաքսային վարչության հրապարակած տվյալները: Ռուսաստան չինական արտահանումը հաշվետու ժամանակաշրջանում տարեկան արտահայտությամբ աճել է 32,4 տոկոսով եւ կազմել 47,401 միլիարդ դոլար, Ռուսաստանից Չինաստան մատակարարումներն աճել են 27,6 տոկոսով՝ կազմելով 55,128 միլիարդ դոլար:
Առանձին սեպտեմբեր ամսին Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 13,468 միլիարդ դոլար, ՉԺՀ-ից եւ ՌԴ-ից արտահանումը հասել է 6,601 միլիարդ դոլարի նշագծին, Ռուսաստանից եւ ՉԺՀ-ից ներմուծումը՝ 6,867 միլիարդ դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: