Ռուսաստանի փոխարտգործնախարար Վերշինինն անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը
Ռուսաստանի փոխարտգործնախարար Վերշինինը, գնահատելով Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունը, ասել է, որ որևէ ռազմական գործողություն իրականացնելիս պետք է հաշվի առնվեն Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հանգամանքները: Այս մասին հայտնում է tr.sputniknews.com-ը:
«Մենք կողմ ենք, որ նախկինի պես հարգենք Սիրիայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը»,-Սպուտնիկի հետ զրույցում ասել է նա:
«Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը մոտենում է ավարտին, բնականաբար այն պետք է շարունակվի: Ինչ վերաբերում է ռազմական նախապատրաստություններին, ապա այդ նախապատրաստությունները պետք է հաշվի առնեն Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու հանգամանքը», – հավելել է Վերշինինը: