
Հացադուլ հայտարարած Սահակաշվիլին համաձայնել է բուժզննում անցնել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին համաձայնել է բուժզննում անցնել կալանավայրի բժիշկների կողմից: Այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Գեորգի Գելխաուրին:
«Շատ կարևոր է, որ նրան այցելի իր անձնական բժիշկը, սակայն դա նրան թույլ չեն տալիս: Սպեկուլյացիաներից խուսափելու նպատակով նա համաձայնել է հանդիպել տեղի բժիշկների հետ, սակայն կարևոր կլիներ նրա անձնական բժշկի այցելությունը», – ասել է նա:
Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին այդ երկրում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին: Նա իրեն քաղբանտարկյալ է հայտարարել և հացադուլ է սկսել:
Երկրի իշխանությունները մեղադրում են նրան Վրաստանում պետական հեղաշրջում ծրագրելու մեջ: