
Ֆիլիպիններում Maring թայֆունի զոհերի թիվը հասել է 19 մարդու

Ֆիլիպինների Լուսոն կղզու հյուսիսում մոլեգնող Maring (Kompasu) թայֆունի զոհերի թիվը հասել է 19-ի, 13 մարդ համարվում է անհետ կորած:
Այդ մասին հաղորդել է CNN Philippines հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխանություններին:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Բենգեթի նահանգում սողանքներ են տեղի ունեցել անձրեւների պատճառով, ընդարձակ տարածքներ տուժել են հեղեղումներից:
Ներկայում թայֆունը հեռացել է Ֆիլիպինների տարածքից, բայց օդերեւութաբանները նախազգուշացրել են անձրեւները շարունակվելու սպառնալիքի մասին:
Տարհանվել է ավելի քան 10 հազար մարդ:
«Տասնինը մարդ զոհվել, եւս 13-ն անհետ կորել են Maring աարեւադարձային ցիկլոնի հետեւանքով»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ տարերային աղետների ռիսկերի կրճատման եւ կառավարման պետական խորհուրդը ստուգում է նաեւ հաղորդագրությունները 11 այլ զոհվածների, երեք վիրավորների եւ մեկ անհետ կորածի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: