
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդում կընդունեն հայտարարություն ԵԱՏՄ-ի կլիմայական պլանի մասին. Տոկաև

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների ղեկավարները Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի (ԲԵԱՏԽ) նիստում հոկտեմբերի 14-ին ծրագրում են ընդունել հայտարարություն ԵԱՏՄ-ի կլիմայական պլանի մասին: Հոկտեմբերի 13-ին այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը՝ «Փարիզի համաձայնագրի եւ Ղազախստանի ածխածնային չեզոքության նպատակների ձեռքբերման ուղիները» միջազգային խորհրդաժողովի ընթացքում։
«Վաղը ԲԵԱՏԽ-ի նիստում պետությունների ղեկավարները ծրագրում են ընդունել հայտարարություն Միության կլիմայական պլանի մասին: Պլանավորվում է հաստատել տնտեսական համագործակցությունը զարգացնելու մտադրությունը՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման եւ Փարիզի համաձայնագրի նպատակների ձեքբերման համար»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: