Ռուսաստանի Դաշնության ռազմական փորձագետները վերահսկողության տակ են պահում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցող օտարերկրացի ահաբեկիչների առկայության փաստը: Այս մասին հոկտեմբերի 22-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ես հույս ունեմ, որ երկու ԱԳ նախարարները պատրաստվում են Վաշինգտոնում հանդիպել»,- լրագրողների հետ առցանց ճեպազրույցում ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ԼՂ հակամարտության հարցը բարձրացնելու են Թուրքիայի գործընկերոջ հետ շփումներում, և արդյո՞ք ՆԱՏՕ-ն ավելի մեծ դերակատարություն պետք է ունենա հակամարտության գոտում։
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ:
168 TV ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 21-ին Արցախում տեղի ունեցած մարտերի ընթացքում ոչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի կրտսեր սերժանտ, հետախուզության սպա Նասիրով Իլյաս Արզուման օղլուն. հայտնում է Infoteka24-ը։
Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիայի փոխնագահի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան պատրաստ է ռազմական ուժով օժանդակել Ադրբեջանին, հավաստում է այն փաստը, որ Թուրքիան նախանշում է այն սահմանագիծը, որը հայոց բանակը չի կարող անցնել։
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել Մոսկվայի տարածաշրջանում: Ձերբակալվել է Կենտրոնական Ասիայից սերած անձ, ով ցանկացել է պայթյուն իրականացնել կառավարական շենքերից մեկում:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել ադրբեջանական բանակի կորուստների մասին։
ՄԱԿ-ի նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ Մորիս դե Զայասի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչումը:
Ստամբուլի նահանգի շրջաններից մեկում ուսումնավարժական ինքնաթիռ է կործանվել, ինչի մասին հայտնում է regnum.ru-ն:
Լիբանանի խորհրդարանի քաղաքական ուժերը կրկին ընտրել են Սաադ Հարիրիին որպես երկրի վարչապետ` նույն պաշտոնը հակակառավարական ցույցերի ազդեցությամբ լքելուց մեկ տարի անց:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով այցին և սպասվող ակնկալիքներին, նշեց, որ, երբ կարողանան ցանկացած իրավիճակում ճիշտ հետևություններ անել ու դասեր քաղել, ապա դա իսկապես կարող է հետագայում դառնալ ավելի հզոր հաղթանակների հիմք։
Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի մերժում դիտորդների և խաղաղապահների տեղակայումը Արցախում։ Միաժամանակ նա հայտարարել է, որ այդ դեպքում Բաքուն առաջ կքաշի իր պայմանները։
Կատալունիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններն՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը Մոսկվայում։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին։
Կրեմլում ափսոսանքով արձանագրում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն պահպանում Ղարաբաղի վերաբերյալ մոսկովյան պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ընկերությունն հայտարարում է, որ Վաշինգտոնից բացատրություն կպահանջի, քանի որ Թուրքիան օգտագործում է իրենց տրամադրած տեխնոլոգիան հարձակողական անօդաչու թռչող սարքերում:
Ադրբեջանը կրակ է բացել Իրանի սահմանամերձ բնակավայրերի տների ուղղությամբ: «Տելեգրամ»-ի իրանական Azariha ալիքը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով ադրբեջանական զորքերի գործողությունների արդյունքում ավերված տները:
Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրացիայի հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը չի բացառել Լեռնային Ղարաբաղում իրավիճակին Ռուսաստանի արձագանքելու տարբերակներից մեկը կարող է լինել դեսանտային օպերացիայի իրականացումը:
Բիշքեկի քաղաքագլխի նոր պաշտոնակատար Նարիման Տյուլեեւը հրաժարվել է պաշտոնից. քաղաքապետի համապատասխան հայտարարությունը հոկտեմբերի 22-ին տարածել է մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ամեն անգամ առաջնագծից վերադառնում եմ նոր ու թարմացված ուժերով:
«Թուրքիայի կողմից ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծման հրահրման ու անմիջական մասնակցության, հայոց նոր ցեղասպանության և իր ծավալապաշտական նկրտումները կյանքի կոչելու որդեգրած քաղաքականության պարագայում՝ Հայաստանի համար օրակարգային է դարձել թշնամական տրամադրված այդ երկրի ապրանքների ներկրումից հրաժարումը։ Այս մասին համապատասխան կոչով արդեն դիմել ենք հայ գործարարներին, մի շարք ընկերություններ սեփական նախաձեռնությամբ ներկայումս հրաժարվել են թուրքական ապրանքների սպառումից, որոշակի նախաձեռնությամբ հանդես է եկել նաև գործադիրը, և ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ից ժամանակավոր արգելք է դրվել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա:
Վրաստանի գլխավոր դատախազությունը երեկ հարցաքննել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիային: Ըստ առկա տեղեկությունների՝ Դարսիլան հարցաքննվել են Դավիթ-Գարեջիի վանքի շուրջ ստեղծված իրավիճակի գործով:
ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանը հոկտեմբերի 7-ին գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից։
Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ Ամերիկյան երկու խոշոր լոբբիստական ընկերություն հրաժարվել են ներկայացնել ադրբեջանական շահերը Վաշինգտոնում և մերժել են Բաքվի «արյունոտ փողերը»։
«Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «21-րդ դարը մարդկային ու միջազգային հարաբերությունների տեսանկյունից ոչնչով չի տարբերվում նախորդներից: Ինչպես միշտ, աշխարհում թելադրողը «ուժի օրենքն» է: Ասել է թե՝ գոյության իրավունք ունի նա, ով ուժեղ է: Իսկ ի՞նչ է նշանակում լինել ուժեղ… Լինել ուժեղ, նշանակում է ոչ միայն ունենալ ազգային միասնականությամբ և հզոր բանակով սեփական կամքը դիմացինին պարտադրելու ներքին մղում, այլ նաև այդ մղումը դաշնակիցների հետ փոխշահավետ հարաբերություններով առավել հզորացնելու կարողություն»:
Մինչդեռ, մեր համազգային ներուժը Թուրքիային հասցվող իրական տնտեսական վնասը կարող է առնվազն եռապատկել։ Աշխարհի տարբեր երկրներում գտնվող մոտ 10 մլն հայերս պետք է հրաժարվենք թուրքական ծագման ապրանքներ ձեռքբերելուց։ Ավելին, առավել արդյունավետ կլինի թուրքական արտադրանքի բոյկոտումը դեմոնստրատիվ կերպով՝ դրա պատճառը հասանելի դարձնելով, օրինակ, եվրոպացուն և արաբին, ովքեր ոչ պակաս հակակրանք են տածում մերօրյա Թուրքիայի հանդեպ։ Բացատրեք ձեր կողքի արաբին, ֆրանսիացուն, հույնին, շվեդին, ռուսին, որ թուրքական ապրանքի վաճառքից գոյացող եկամուտից արտադրվում է զենք, որի միջոցով հեղվում է, ասենք, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Արցախում խաղաղ բնակչության՝ կանանց, երեխաների, ծերերի արյունը։
Իրանը շահագրգռված չէ միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին եւ նախապատվություններ չունի դրանց արդյունքների նկատմամբ: