
Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհահատվածում ձերբակալված իրանցի վարորդներին

Ադրբեջանում ազատ են արձակել իրանցի վարորդներին, որոնց ադրբեջանցի սահմանապահները շաբաթներ առաջ ձերբակալել էին Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելիս:
Ինչպես հայտնում է «Մեհր» գործակալությունը, Բաքուն իրանցի վարորդներին ազատ է արձակել Ադրբեջանի և Իրանի արտոգործնախարարների հեռախոսազրույցից մեկ օր անց:
Անցյալ գիշեր կայացած հեռախոսազրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանն իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովին տեղեկացրել է, որ թշնամիները չպետք է հնարավորություն ունենան խախտելու բարեկամական կապերը Թեհրանի և Բաքվի միջև:
Հիշեցնենք, որ իրանական բեռնատարների երկու վարորդի ադրբեջանցիները ձերբակալել էին Գորիս-Կապան ճանապարհի՝ Բաքվի վերահսկողության տակ գտնվող հատվածով երթևեկելիս: Բացի այդ, նրանք 100-ական դոլար էին պահանջել վարորդներից՝ որպես հարկ :