ՌԴ-ն և ԱՄՆ-ը քննում են կլիմայական թեմատիկայի շուրջը հանդիպումների հարցը նախարարությունների մակարդակով
Մոսկվան եւ Վաշինգտոնը հանդես են գալիս կլիմայական հարցերի շուրջը շփումների շարունակման օգտին, նոր հանդիպումների կազմակերպումը քննվում է պրոֆիլային նախարարությունների մակարդակով: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը YouTube-ալիքի «Սոլովյով Live» եթերում:
«Այո՛, այդպիսի առաջարկություն հնչել է (կլիմայի հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ) Ջոն Քերիից կլիմայական հարցերի վերաբերյալ,- ասել է Օվերչուկը՝ պատասխանելով շփումները շարունակելու՝ ամերիկյան կողմի առաջարկությունների մասին հարցին:- Մենք, անշուշտ, պետք է շփվենք ավելի աշխատանքային մակարդակով, եւ այժմ այդ շփումները մեզ մոտ կազմակերպվում են համապատասխան նախարարությունների մակարդակով: Ուստի կլինի կլիմայի վերաբերյալ քննարկումների շարունակությունը, դա ակնհայտ է»:
Կլիմայական հարցերի շուրջն աշխատանքը կարող է միավորող սկիզբ լինել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի տնտեսական կապերի ընդլայնման համար, հայտարարել է առաջին փոխվարչապետը:
«Նրանց մոտ որոշակի կարծրատիպեր կան մեր երկրի նկատմամբ: Եվ դա, հավանաբար, իրենից ամենամեծ խնդիրն է ներկայացնում: Եվ այդ կարծրատիպերը հարկավոր է կտրուկ փոխել: Դա մեծ լուրջ աշխատանք է, որով ինչ-որ ժամանակ անհրաժեշտ է զբաղվել: Մեր կարծիքով՝այստեղ խթան կարող է ծառայել կապերի հետագա ընդլայնումը տնտեսության բնագավառում, առեւտրի բնագավառում: Եվ այստեղ այսօր նման միավորող սկիզբ կարող է լինել աշխատանքը կլիմայի խնդիրների եւ այն մարտահրավերների վերաբերյալ, որոնք այսօր ամբողջ աշխարհի հանդեպ ծառացած են կլիմայի ակնբախ փոփոխությունների պատճառով»,- հայտարարել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: