
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով նրա ընտանիքի հայտարարությանը:
Փաուելը 84 տարեկան էր: Վերջինս նախկին զինվորական էր, որը 2001 թվականին դարձել է աֆրիկյան ծագմամբ առաջին պետքարտուղարը՝ հանրապետական Ջորջ Վ. Բուշի օրոք:
Ընտանիքի հայտարարության մեջ նշվում է, որ գործիչը կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում էր ստացել: