Մերկելը միգրացիայի հետ կապված իրադրությունը համեմատել է 2015 թվականի ճգնաժամի հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունում միգրացիայի հետ կապված ակտուալ իրադրությունը տարբերվում է 2015 թվականի ճգնաժամից։
«Մեր առջեւ ծառացած է միգրացիայի հետ կապված մարտահրավերը: Իրադրությունը տարբերվում է 2015 թվականին եղած իրավիճակից, բայց միգրացիայի հարցն առաջվա պես մնում է չլուծված:
Սա խնդիր է, որը ծառացած է մեր առջեւ»,-հայտարարել է Մերկելը՝ հանդես գալով Բելգիայի վարչապետ Կսավիե Բետելի հետ կայացած մամուլի ասուլիսում:
Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը հայտարարել են Բելառուսի հետ սահմանի վրա ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ նշել է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»:
Դրա հետ մեկտեղ CNN-ին տված հարցազրույցում Բելառուսի նախագահը հերքել է ենթադրություններն այն մասին, որ բելառուսական կողմն օգտագործում է Եվրամիության սահմանի վրա ստեղծված միգրացիոն ճգնաժամը, որպեսզի ԵՄ-ից վրեժ լուծի պատժամիջոցների քաղաքականության, ինչպես նաեւ այն բանի համար, որ այնտեղ իրենց մոտ ընդունում են բելառուս ընդդիմադիրներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: