Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Շերամի փողոցում դի է հայտնաբերվել
Այսօր՝ օգոստոսի 12-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գուսան Շերամի փողոց 28/7 հասցե, որտեղ դրսում փորձել են օգնություն ցուցաբերել վիրավոր տղամարդուն, սակայն պարզվել է, որ նա մահացած է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացած տղամարդու դեմքին կան արնանման ահետքեր, իսկ թե ինչ հանգամանքներում է տղամարդը մահացել, պարզում են։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը 40-ից 45 տարեկան է և անունն Արթուր է։

