
Ադրբեջանի ցամաքային ուժերը հրամանատարաշտաբային վարժանքներ են սկսել Քաշաթաղի շրջանում

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչին) շրջանում հոկտեմբերի 19-ին հրամանատարաշտաբային վարժանքներ են սկսվել՝ ցամաքային զորքերի վերապատրաստման ծրագրի շրջանակում:
Ինչպես հայտնում է Minval.az-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, զորավարժությունները տեղանքում անցկացվում են կապի միջոցների, քարտեզների և մանրակերտների լայն կիրառմամբ:
Հրամանատարաշտաբային վարժանքների ընթացքում ստուգվում է ցամաքային զորքերի փոխգործակցությունն այլ զինվորական ստորաբաժանումների հետ՝ կառավարման ժամանակակից միջոցների կիրառմամբ: