Բաժիններ՝

Էրդողանի պնդմամբ՝ Թուրքիային առաջարկվել է F-35-երի փոխարեն գնել F-16 կործանիչներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ԱՄՆ-ն թուրքական կողմին առաջարկել է գնել ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ: Ըստ նրա՝ Վաշինգտոնի կողմից հիշյալ առաջարկը Թուրքիային արվել է նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրից Անկարային դուրս թողնելուց հետո: Իսկ մինչ այդ Թուրքիան ԱՄՆ-ին վճարել էր 1.4 մլրդ դոլար F-35-ներ ձեռք բերելու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Խոսքը 1.4 մլրդ դոլարի մասին է, որը մենք վճարել ենք F-35-ի համար: ԱՄՆ-ն, ի պատասխան այդ վճարման, մեզ նման առաջարկ է արել: Մենք նրանց ասել ենք, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկիրը պաշտպանենք: Մենք աշխատում ենք, որպեսզի մեր օդային նավատորմը միշտ պատրաստ լինի: Մենք երկխոսության մեջ ենք, որպեսզի լուծենք այդ խնդիրը»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Ria.ru-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Reuters» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին ամերիկյան արտադրության 40 F-16 կործանիչների գնման, ինչպես նաև այդ տիպի 80 մարտական ինքնաթիռների արդիականացման խնդրանքով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս