Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի լիակատար վերահսկողության մասին Հորմուզի նեղուցի նկատմամբ. Կարծում եմ՝ մենք դա կպահպանենք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լիակատար վերահսկողություն են հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ և մտադիր են այն պահպանել։

«ԱՄՆ-ն ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը։ Կարծում եմ՝ մենք կպահպանենք այդ վերահսկողությունը։ Մեր ռազմածովային շրջափակումը բոլորի կողմից ստացել է «պողպատե պատ» անվանումը, և Իրանը դրա դեմ ոչինչ չի կարող անել»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը պնդում է, որ Իրանը գործնականում զրկվել է ռազմական ներուժից։

«Նրանք չունեն ռազմածովային նավատորմ, չունեն ռազմաօդային ուժեր, մնացած զինծառայողները աշխատավարձ չեն ստանում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ջախջախված է և փախչում է, իսկ նրանց ղեկավարությունը, մեղմ ասած, գտնվում է անորոշ վիճակում»,- հայտարարել է Թրամփը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31