Բաժիններ՝

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը ժամանել է Ուկրաինա

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հոկտեմբերի 19-ին աշխատանքային այցի շրջանակներում ժամանել է Ուկրաինա: Այդ մասին հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը, վկայակոչելով Twitter-ում Պենտագոնի ղեկավարի էջում զետեղված գրառումը։

«Վայէջք կատարեցի Կիեւում: Ես այստեղ եմ, որպեսզի հաստատեմ մեր անսասան աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու եվրատլանյան ձգտումներին, եւ մեր հավատարմությունը հայտնել Ռուսաստանի հետագա ագրեսիան զսպելու Ուկրաինայի կարողության ամրապնդմանը»,-ասվում է գրառման մեջ:

Սպասվում է, որ Լլոյդ Օսթինը հանդիպում կունենա Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն ձեռք բերված համաձայնությունների գործնական իրականացման հարցերը եւ երկկողմ համագործակցության հեռանկարները, մեր պետության պաշտպանական բարեփոխման իրագործման առաջընթացը, որը կոչված է Ուկրաինայի եվրատլանտյան ձգտումների իրականացմանը, ինչպես նաեւ Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության հարցերը: Այդ նույն օրը կկայանա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ, որի ժամանակ կքննարկեն երկկողմ համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը:

Ինչպես հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը, սեպտեմբերի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ամերիկայի Միացյալ նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք կարեւոր փաստաթղթեր, մասնավորապես, Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջեւ փոխըմբռնման հուշագիրը առեւտրային համագործակցության վերաբերյալ: 2,5 միլիարդ ամերիկյան դոլար ընդհանուր գումարի երեք համաձայնագիր է կնքել «Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցեռնը: Փաստաթղթերը վերաբերում են ամերիկյան պաշտպանական ընկերությունների հետ համագործակցությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս