Թուրքիայում քուրդ երգչուհի է ձերբակալվել
Եվրոպայում բնակվող քուրդ երգչուհի Նուարինը, 11 տարվա ընդմիջումից հետո վերադառնալով Թուրքիա, ձերբակալվել է Չուքուրովայի օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հաղորդվում է, որ երգչուհու նկատմամբ իրականացվող գործողությունների շրջանակում նրա դատական գործի վրա դրվել է գաղտնիության որոշում։
Նուարինը հանրությանը հայտնի է քրդերեն իր երաժշտական գործունեությամբ։ Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Gerilla», «Hatin’ Belav Bun», «Hebûn», «Şitla Azadi», «Dayê» և «Nave Te» երգերը։ Երգչուհու վերջին՝ «Ser Sipane» աշխատանքը լույս է տեսել 2026 թվականին։

