Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հանդեպ միջուկային գործարքին վերադառնալու նախնական պայմաններ չի դրել
Իրանական կողմն ԱՄՆ-ի հանդեպ միջուկային գործարքին վերադառնալու ոչ մի կարգի նախնական պայմաններ չի դրել: Հոկտեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Մենք երբեք նախնական պայմաններ չենք դել ԱՄՆ-ի համար,քանի որ նա Գրծողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) մասնակիցն է»,- ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ «(Վիեննայում միջուկային գործարքի շուրջը) բանակցությունները շարունակվում են, եւ այդ հարցի վերաբերյալ որոշման ընդունման գործընթացն ավարտված է»: «Այս պահին մենք ուսումնասիրում ենք այն բարդությունները, որոնք ծագել են Վիեննայում բանակցությունների նախորդ վեց փուլերի ընթացքում»,- հավելել է նա:
Բացի դրանից, Խաթիբզադեն հավաստել է, որ «մի քանի օրվա ընթացքում Բրյուսելում կշարունակվեն (իրանական կողմի եւ Եվրամիության) բանակցությունները»:
Հոկտեմբերի 14-ին Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի տեղակալ Ալի Բաղերին Թեհրանում բանակցություններ է վարել Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորայի հետ:
Դրանք նվիրված էին ԳՀՀՊ-ին վերադառնալուն: Կողմերը համաձայնության են եկել առաջիկա օրերին Բրյուսելում շարունակելու կոնսուլտացիաները:
Սեպտեմբերի 21-ին Խաթիբզադեն հայտարարել է, որ լիակատար չափով միջուկայն գործարքի գործողությունների վերականգնման բանակցությունները Վիեննայում կվերսկսվեն մի քանի շաբաթվա ընթացքում: Երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի խոսքով՝ Թեհրանը հույս ունի, որ բանակցային գործընթացը կհանգեցնի Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: