Ո՞ր վայրերում են ադրբեջանցիները ուսումնասիրություններ արել․ հայկական կողմի արձագանքը ո՞րն է․ հարցերը կան, պատասխանները՝ ոչ

«Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ»,- այս մասին նախօրեին հայտարարել էր Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանը հույս ունի, որ հայկական կողմը «չի հետաձգի այս հարցի լուծումը»։

Ալիևի խոսքով՝ եթե Մեծամորի ատոմակայանը փակվի, Հայաստանը «կարող է բախվել էներգետիկ լուրջ  ճգնաժամի, և լրացուցիչ էներգիայի աղբյուր ունենալն օգտակար կլինի»։

Այս առնչությամբ 168․am-ը հարցադրումներ հղեց ՀՀ ԱԳՆ-ին՝ ի մասնավորի հետաքրքրվելով, թե ադրբեջանցի մասնագետները ՀՀ ո՞ր տարածքներում են անցկացրել այդ ուսումնասիրությունները (եթե այս հայտարարությունը համապատասխանում է իրականությանը), և ինչպե՞ս է հայկական կողմն արձագանքում ադրբեջանական այս առաջարկին, որն արվում է ՀԱԷԿ-ը փակելու հայտարարություններին զուգահեռ։

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ ԱԳՆ աշխատակազմից խոստացան ավելի ուշ արձագանքել, իսկ օրվա ավարտին էլ նախարարի խոսնակն առաջարկեց հարցն ուղղել «վարչապետի աշխատակազմի գործընկերներին»։

Մենք հարցադրումները գրավոր ձևակերպմամբ վերահասցեավորեցին վարչապետի աշխատակազմին։

Պատասխանի դեպքում, կհանրայնացնենք դրանք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31