Wildberries հավելվածն անհետացել է ամերիկյան App Store-ից
Wildberries հավելվածն անհետացել է ամերիկյան App Store-ից լսել հոդվածը Googleնախընտրելի դարձնել Wildberries հավելվածն անհետացել է ամերիկյան App Store-ից Wildberries հավելվածն այլևս հասանելի չէ ներբեռնման համար ամերիկյան App Store-ի հատվածում։
Միևնույն ժամանակ ավելի վաղ տեղադրված հավելվածի տարբերակը շարունակում է աշխատել, պարզել է «РИА Новости» գործակալությունը։ Ռուսական այլ մարքեթփլեյսների հավելվածները, մասնավորապես Ozon-ը և «Յանդեքս Մարկետ»-ը, ամերիկյան App Store-ի օգտատերերի համար դեռևս հասանելի են։
Ավելի վաղ ամերիկյան App Store-ից իր հեռացման մասին հայտնել էր «Յանդեքս Փեյ» ծառայությունը։ Միաժամանակ «Յանդեքս»-ի մյուս հավելվածներն ու ծառայությունները առայժմ մնում են հասանելի առցանց խանութում։

