Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 240 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ հասել է 240 միլիոն 666.769-ի: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 4 միլիոն 898.502 մարդ: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 44 միլիոն 933.336 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 724.317-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 67.719-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել է 452.124 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 644.464 հիվանդացած, նրանցից մահացել է 603.282 մարդ:
Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել է կորոնավիրուսի դեմ ավելի քան 6 միլիարդ 676 միլիոն 986 չափաբաժին պատվաստանյութ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 630,4: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2232, Հնդկաստանում՝ 324, Բրազիլիայում՝ 2813 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: