Երկու խաղաղ բնակիչ է զոհվել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում՝ Պիոներսկոյե բնակավայրի շրջանում ուկրաինացի ուժայինների հարձակման հետևանքով, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լուգանսկի Ժողովրդական միլիցիային:
«Հայաստանը դեռևս չի արձագանքել Արցախի համար այնքան կարևոր՝ «Բռնազավթված տարածքների մասին» օրենքին, որն ընդունվեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։
Մեծ Բրիտանիայի վարչապետը վկայակոչել Է հետախուզության տվյալները և հայտարարել, որ ռուսական զորքերն իբր պլանավորում են «շրջափակել» Կիևը: Բացի այդ, մեջբերելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, նա ընդգծել է, որ Մոսկվան մտադիր է “ներխուժում” սկսել ոչ միայն Ուկրաինայի արևելքից, այլև Բելառուսից;
Մինչ այդ, հավելել են ներկայացուցչությունում, կեսգիշերից սկսած ուժայինները ԴԺՀ-ի տարածքը գնդակոծել են 18 անգամ ՝ արձակելով 204 արկ՝ 120 և 122 միլիմետր տրամաչափով:
Վերջին տարիներին մեր տարածաշրջանում և հատկապես Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները շատերի համար թվում են ինչ-որ նոր դեպքեր, սակայն գոնե հայոց պատմությանը փոքր-ինչ ծանոթ մարդիկ կարող են փաստել, որ դեպքերը, իրադարձությունների զարգացման սցենարները կարծես թե նախորդ դարասկզբին իրականացված գործողությունների ու պատմական ընթացքի կրկնությունը լինեն։
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 191 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 134 հազար 798-ի:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մանրամասներ է ներկայացրել երկրում բնակվող սիրիացի փախստականների թվաքանակի, քաղաքացիություն ստանալու, կենսապայմանների ու իրենց ծագման երկիր վերադառնալու տեմպերի մասին:
Թուրքական «ORC» սոցիոլոգիական կազմակերպության կողմից փետրվարի 8-13-ին իրականացված հարցումներն իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և դրա խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունների (MHP-ԱՇԿ) համար կրկին ոչ շահեկան պատկեր է արձանագրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արգենտինա Կորիենտես շրջանում հրդեհները ոչնչացրել են 785 հազար 238 հեկտար բուսականություն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երկարաձգել է երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը, որը գործում է 2020 թվականի մարտից:
Վրաստանում փետրվարի 19-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 288 նոր դեպք:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը համոզված է, որ ներուկրաինական հակամարտությունը կարող է կարգավորվել միայն դիվանագիտական ճանապարհով, սակայն իրավիճակը զարգանում է վտանգավոր ուղղությամբ:
Ամերիկյան «The Heritage Foundation» ուղեղային կենտրոնի՝ 2022 թվականի տնտեսական ազատության մասին զեկույցում Թուրքիան հետադիմել է 31 հորիզոնականով՝ դուրս մնալով «մասնակի ազատ» երկրների խմբից։
Բրազիլիայի Պետրոպոլիս շրջանում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումների ու սողանքների զոհերի թիվը հասել է 136-ի, նրանցից 22-ն անչափահասներ են:
Անվտանգության երաշխիքների՝ ռուսական պահանջների շուրջ տարեսկզբից սկսված Ռուսաստան-հավաքական Արևմուտք բանակցությունների տապալման ֆոնին սրվել է իրավիճակը Դոնբասում։
Լեհաստանում ուժեղ քամիների պատճառով մահացել է երկու մարդ, ավելի քան 350 հազար սպառող մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
Քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը թերահավատորեն է վերաբերվում ռուս-ուկրաինական լայնամասշտաբ պատերազմին և կարծում է, որ եթե հանկարծ բախումներ լինեն ու Ռուսաստանը որոշի դիմել ՀԱՊԿ-ին, ապա Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ ղեկավար ստիպված կլինի միջամտել:
Համացանցում է հայտնվել ևս մեկ արկի կործանման վայրից արված առաջին լուսանկարը, արկն ընկել է Ռոստովի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ։
ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երաշխիքներ տալ, որ դաշինքը սպառնալիք չէ ՌԴ համար:
Բրիտանիայում «Յունիս» փոթորկից հետո ավելի քան 200 հազար տներ դեռևս հոսանքազրկված են:
Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամները լրջագույն պատժամիջոցներ են նախապատրաստում Ռուսաստանի նկատմամբ:
Ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների ընթացքում ստուգվել է իրենց առջև դրված խնդիրները կատարելու պատրաստակամությունը, ինչպես նաև ռազմավարական միջուկային և ոչ միջուկային ուժերի սպառազինության հուսալիությունը:
Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ի արևելյան ճակատ ուղարկել ևս հազար զինվորականի:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան փետրվարի 19-23-ը կայցելի Գերմանիայի, Բելգիա և Միացյալ Նահանգներ:
Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր ռազմական գործողություններին ՆԱՏՕ-ն ռազմական պատասխան չի տա, սակայն դրանց կհաջորդեն խիստ տնտեսական պատժամիջոցները:
Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության իշխանությունները Ռուսաստան են տարհանել ավելի քան 13.5 հազար բնակչի:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է միջուկային տրիադայի ուժերի մասնակցությամբ զորավարժությունների մեկնարկը:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելով Ուկրաինայի շուրջ իրադրությունը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր է երկխոսություն անվտանգության հարցերի շուրջ:
ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին զորքերը հեռացնել ուկրաինական սահմաններից: