
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ցնցված է հայ գերիների սպանության տեսագրությունից. հայտարարություն

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ցնցված է հայ գերիների սպանության տեսագրությունից։ Տեսանյութում ակնհայտորեն երևում է հայ ռազմագերիների մահապատիժը: Այս մասին գրված է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի թվիթերյան էջում։
Կազմակերպությունը կոչ է անում անհապաղ հետաքննել ադրբեջանա-հայկական սահմանին խաղաղ բնակիչներին ուղղված այս և նախկինում արված հանցագործությունները:
«Ցանկացած հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն միջազգային իրավունքը»,- ասված է գրառման մեջ։