Ալիևը սխալվում է, եթե կարծում է, որ Արցախի բնիկ հայ ժողովուրդը այլ բնակավայր ունի, քան Արցախի Հանրապետությունը. Արտակ Բեգլարյան

Ալիևը սխալվում է, եթե կարծում է, որ Արցախի բնիկ հայ ժողովուրդը այլ բնակավայր ունի, քան Արցախի Հանրապետությունը: Այս մասին իր տելեգրամյան օգտահաշվում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Չնայած բոլոր դժվարություններին, մարտահրավերներին ու սպառնալիքներին՝ մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ հայրենիքում ազատ, անկախ և ապահով ապրելու համար։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի, անընդունելի է ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքը՝ տարածքային ամբողջականության արհեստական գերակայությունն ապահովելու համար»,- գրել է Բեգլարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31