Պուտինը և Ալիևը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարբեր գերատեսչությունների մակարդակով երկխոսության ակտիվացումը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը քննարկելուց հետո առաջնորդները նշել են ռուս-ադրբեջանական կապերի կառուցողական բնույթը և կառավարությունների ու պրոֆիլային գերատեսչությունների միջև երկխոսության ակտիվացումը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Պուտինը և Ալիևը նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը։

Ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031