Թրամփն այսօր Սպիտակ տանը կընդունի Զելենսկուն և Նեթանյահուին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանը առանձին հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։

Նեթանյահուի հետ հանդիպմանը, ըստ հեռուստաընկերության աղբյուրների, Թրամփը պատրաստվում է քննարկել Իրանի հետ պատերազմի հետևանքները, Լիբանանի հետ բանակցությունների ընթացքն ու «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնման հնարավորությունը։

Սպիտակ տանը նաև ընդունում են, որ Իրանի հարցում Թրամփի և Նեթանյահուի միջև տարաձայնություններ կան, թեև նրանց դիրքորոշումները «բավական մոտ են»։

Զելենսկու հետ հանդիպման հիմնական թեման կլինի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները։

«Ժամանակն է, որ այս պատերազմն ավարտվի», – ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Նախօրեին Թրամփը նաև անդրադարձել էր Զելենսկու հայտարարությանը, թե Ռուսաստանն Իրանին հետախուզական տվյալներ է փոխանցում ամերիկյան ռազմաբազաների մասին։

«Չեմ կարծում, որ նրանք դա անում են, առնվազն՝ բարձր մակարդակով», – ասել է ԱՄՆ նախագահը։

Ըստ տարածված տեղեկությունների՝ Նեթանյահուն և Զելենսկին նաև կմասնակցեն հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031