Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամները լրջագույն պատժամիջոցներ են նախապատրաստում Ռուսաստանի նկատմամբ:
Ռազմավարական զսպման ուժերի զորավարժությունների ընթացքում ստուգվել է իրենց առջև դրված խնդիրները կատարելու պատրաստակամությունը, ինչպես նաև ռազմավարական միջուկային և ոչ միջուկային ուժերի սպառազինության հուսալիությունը:
Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ի արևելյան ճակատ ուղարկել ևս հազար զինվորականի:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան փետրվարի 19-23-ը կայցելի Գերմանիայի, Բելգիա և Միացյալ Նահանգներ:
Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր ռազմական գործողություններին ՆԱՏՕ-ն ռազմական պատասխան չի տա, սակայն դրանց կհաջորդեն խիստ տնտեսական պատժամիջոցները:
Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության իշխանությունները Ռուսաստան են տարհանել ավելի քան 13.5 հազար բնակչի:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է միջուկային տրիադայի ուժերի մասնակցությամբ զորավարժությունների մեկնարկը:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելով Ուկրաինայի շուրջ իրադրությունը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր է երկխոսություն անվտանգության հարցերի շուրջ:
ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին զորքերը հեռացնել ուկրաինական սահմաններից:
Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության կրթության ու գիտության նախարարությունը կարգադրել է դադարեցնել ուսումնական գործընթացը բոլոր կրթական հաստատություններում:
Դոնբասի մի շարք բնակավայրերի բնակիչներ առանց ջրի են մնացել Դոնեցկի շրջանում պոմպակայանի գնդակոծության արդյունքում:
Ռուս-ուկրաինական լարման ֆոնին Դոնբասից Ռուսաստան է անցել 10 հազար 356 մարդ:
Ուկրաինայի արևելքում իրադրությունն ամբողջությամբ վերահսկվում է ուկրաինական անվտանգության ու պաշտպանական ուժերի կողմից:
Ռոստովի շրջանի Տարասովսկիի տարածքում պայթյուն է տեղի ունեցել, նախնական տվյալներով արկ է պայթել:
Միացյալ Նահանգները պետք է ավելացնի ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների հետևանքով Արցախից տարհանվածներին տրամադրվող աջակցությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպումներ կանցկացնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի հետ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 19-ին կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին և նույն օրն էլ կվերադառնա հայրենիք:
Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունից հայտնել են, որ Ուկրաինայի ուժայինները կրակ են արձակել հրետանուց ու ականանետներից:
Թուրքիայի կենտրոնական հատվածում զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առնվազն հինգ մարդ մահացել է:
Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության արդեն շուրջ 25 հազար բնակիչներ հատել են Ռուսաստանի սահմանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսելու պարագայում Միացյալ Նահանգները զորք չի ուղարկի այդ երկիր:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր պահեստազորայիների 2022 թվականի զորակոչի վերաբերյալ:
Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է համընդհանուր մոբիլիզացիայի մասին:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում փետրվարի 18-ի առավոտվա դրությամբ կազմել է 419 միլիոն 683 հազար 838: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը M1A2 SEPv3 տարբերակի 250 Abrams տանկ Լեհաստանին վաճառելու համաձայնություն է տվել: Այդ մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: «Շատ կարեւոր նորություն է Լեհաստանի անվտանգության համար:
Իմունիտետը որոշելու համար թեստ-համակարգը կորոնավիրուսի դեմ ռնգախոռոչային պատվաստանյութից հետո արդեն մշակվել ու գրանցվել է, իմունիտետը կորոշվի ոչ միայն արյան անալիզով, այլեւ քթից վերցված քսուքով:
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Դոնեցկի և Լուգանսկի փախստականներին միանվագ 10 հազար ռուբլի կվճարի:
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակը շարժվում է դեպի պատերազմ: