Հութիների գործողությունների հետևանքով Սաուդյան Արաբիայի նավթի արտահանումը կրճատվել է շուրջ 50%-ով
Reuters-ի փոխանցմամբ՝ Կարմիր ծովում հութիական «Անսար Ալլահ» շարժման սահմանած շրջափակման պատճառով Սաուդյան Արաբիայի՝ աշխարհում նավթի արդյունահանման ծավալներով Ռուսաստանից հետո երկրորդ խոշոր արտադրողի, նավթի արտահանումը կրճատվել է մոտ 50%-ով։
Դրա հետևանքով օրական շուրջ 3–4 մլն բարել նավթի մատակարարումներ խափանվել են, քանի որ բեռնափոխադրումները հետաձգվել կամ վերաուղղորդվել են, իսկ մի շարք բեռներ չեն կարողացել լքել նավահանգիստները։
Ըստ հրապարակման՝ շուկայի մասնակիցներն ակնկալում են, որ իրավիճակը կարող է հանգեցնել նավթի գների նոր՝ ռեկորդային աճի։

