Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած վթարը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը». Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը»։
«Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը Կիևի ռեժիմի արձագանքը վկայում է դրա ահաբեկչական բնույթի մասին»,- Telegram-ի իր ալիքում գրել է Զախարովան։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել։
Պայթյունից բռնկվել են գնացքի վառելիքի յոթ բաք։
Շրջանի իշխանությունների նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջադեպի առնչությամբ հհանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով։