Բաժիններ՝

Վրացական բանկերում ավանդներ ունի 60.000 ռուսաստանցի

2022 թվականի փետրվարի 24-ից հետո 45 հազար 349 Ռուսաստանի քաղաքացիներ հաշիվներ են բացել վրացական բանկերում, «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ տեղեկանում ենք Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) վիճակագրությունից: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրացական բանկերում ռուսաստանցի հաճախորդների ամենամեծ հերթերը գոյացել են ապրիլին։ Այդ ամսին ավելի քան 10 հազար ռուսաստանցիներ հաշիվներ բացեցին. իսկ հուլիսին Ռուսաստանի ևս 7 000 քաղաքացիներ բանկային հաշիվներ են բացել։

Ըստ ամիսների՝ բանկային հաշիվների բացման վիճակագրությունը հետևյալն է.

  • փետրվարի 24-ից մարտի 24-ը՝ 7 875,
  • մարտի 24-ից ապրիլ՝ 10 հազար 078,
  • մայիս՝ 6 647,
  • հունիս՝ 7 374,
  • հուլիս՝ 6 985,
  • օգոստոս՝ 6 390:

Տվյալների համաձայն, 2022 թվականի օգոստոսի դրությամբ, Ռուսաստանի քաղաքացիների ավանդները Վրաստանի առևտրային բանկերում կազմում են 1,88 միլիարդ լարի։

Ընդհանուր առմամբ, վրացական բանկերում ավանդներ ունի 60 հազար ռուսաստանցի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31