ԱՄՆ-ը ուղղակիորեն չի մասնակցի Ուկրաինայի հակամարտությանը․ Պետքարտուղարություն
ԱՄՆ-ը ուղղակիորեն չի մասնակցի Ուկրաինայի հակամարտությանը, հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Նախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հասկացրել են, որ եթե ուղղակի հարձակում չլինի Միացյալ Նահանգների կամ մեր դաշնակիցների վրա, մենք ուղղակիորեն չենք ներգրավվի այս հակամարտության մեջ՝ ո՛չ ուղարկելով ամերիկացի զինվորներ, ո՛չ էլ հարձակվելով ռուսական ուժերի վրա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պատելը, մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու կոչը՝ ՌԴ-ին հարվածներ հասցնելու մասին։