Արցախում այս պահին ինքնաբուխ հանրահավաք է. Ցասումը սկսված է, դրա դեմն առնելը դժվար է. պատգամավոր news.am
Արցախում այս պահին ինքնաբուխ հանրահավաք է սկսվել, տրվում է հանուն Արցախի պաշտպանության շարժման մեկնարկը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Ուղղակի հիմա մեր իշխանությունները պետք է դուրս գան, կանգնեն ժողովրդի կողքին եւ հակառակվեն Նիկոլի վարչախմբին, ուրիշ տարբերակ չկա, հակառակ դեպքում իրենք Նիկոլի հետ են եւիրենք էլ Նիկոլի հետ կնիքը դնում են Արցախի հանձնման: Իրենք այդ մի տարբերակն ունեն, այլեւս սուտ է` Նիկոլի հետ խոսեն, բանակցեն եւ այլն, եւ այլն, հենց հիմա պետք է դուրս գան, իջնեն Վերածննդի հրապարակ եւ կանգնեն ժողովրդի կողքը»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ ժողովուրդը Արցախում հակառակվում է նիկոլին, եւ շատ լավ հասկանում է, որ իրենցից է կախված ամեն ինչ եւ կարող է հակառակվել եւ Նիկոլին, եւ միջազգային հանրությանը, որպեսզի պաշտպանի իրենց տունը, տեղը, հայրենիքը:
«Մենք միջազգային հանրությունից ազդակներ չենք ստացել, միայն Նիկոլից ենք լսում , որ միջազգային հանրությունը սա կամ նա է պահանջում: Ցասումը սկսված է եւ կարծում եմ, որ դրա դեմն առնելը դժվար է, մարդիկ իրենց տունն են պաշտպանում»,- հավելեց Հակոբյանը: