Իմ տեղեկություններով՝ հոկտեմբերի 31-ին այդ հանդիպմանը Փաշինյանը գնալու է. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ թեպետ պաշտոնապես հնչել է, որ մինչև տարվա վերջ Ադրբեջանի հետ կկնքվի «խաղաղության պայմանագիր», սակայն որպես այդպիսին՝ համաձայնության հետևանք չի, ինչ-որ լռելյայն վերջնաժամկետ է, որի հետ կապված երկու կողմն էլ ցանկություն ունեն։
«Ես էլ եմ ցանկանում, որպեսզի հնարավորինս շուտ կնքենք «խաղաղության պայմանագիր»։ Ասեմ, որ շահարկումների թեմա չդառնա, կարծում եմ՝ կարիք չկա, չէ՞, կրկնել, որ 29 հազար 800 քկմ տարածքը մեզ համար որևէ քննարկման առարկա չի կարող լինել։ ՀՀ այն տարածքը, որը միջազգայնորեն ճանաչված է, Ադրբեջանի զինված ուժեը պետք է լքեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահը։
Ինչ վերաբերում է ընդդիմության՝ խորհրդարան վերադառնալուն, Ալեն Սիմոնյանն ասաց՝ բա ի՞նչ պետք է անեին.
«Ասում էի, չէ՞, որ վերադառնալու են, մնային դուրսը՝ ինչ անեին։ Կամ որ գալիս են՝ ինչ, օդի կամ տիեզերքի աղտոտման վերաբերյալ համաձայնագրին, որ գալիս դեմ են քվեարկում, ինչ անեն»,- հավելեց նա։
Անդրադառնալով հոկտեմբերի 31-ին Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Ալեն Սիմոնյանն իր տեղեկություններին հղում կատարելով՝ կարճ պատասխան տվեց.
«Իմ տեղեկություններով՝ այդ հանդիպմանը Փաշինյանը գնալու է»,- շեշտեց նա։