Աճել է ազարտային խաղերով զբաղվելու նպատակով Վրաստան այցելողների թիվը

Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խումբ (PMCG) հետազոտական ​​կազմակերպության ուսումնասիրության համաձայն, զգալիորեն աճել է ազարտային խաղերով զբաղվելու նպատակով Վրաստան այցելողների թիվը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ PMCG-ի՝ 2022 թվականի առաջին կիսամյակում, նախահամաճարակային շրջանի համեմատ, զգալիորեն աճել է դեպի ծով մեկնող այցելուների տեսակարար կշիռը։ Մյուս կողմից, այս ընթացքում զբոսաշրջիկներին ամենաքիչը հետաքրքրել են այնպիսի զբաղմունքներ, ինչպիսիք են` որսը, ձկնորսությունը, ռաֆթինգը, լեռնագնացությունը և ձիավարությունը:

Առաջին վեց ամսում Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ըստ շրջանների, բաշխված են հետևյալ կերպ.

  • Թբիլիսի՝ 39 տոկոս,
  • Աջարիա՝ 26 տոկոս,,
  • Մցխեթա-Մթիանեթ՝ 13 տոկոս,
  • Քվեմո Քարթլի՝ 6 տոկոս,
  • Իմերեթական՝ 5 տոկոս,
  • Սամցխե-Ջավախեթի՝ 4 տոկոս,
  • Կախեթի՝ 3 տոկոս,
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 2 տոկոս,
  • Շիդա Քարթլի՝ 2 տոկոս:

Տեսանյութեր

Լրահոս