
Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն համաձայնագիր կստորագրեն Եվրոպայում զորքերի տեղակայման մասին. Times

Մեծ Բրիտանիան Եվրամիության հետ համաձայնագիր կստորագրի, որը նրան թույլ կտա ավելի արագ իր զորքերը տեղակայել եվրոպական երկրների տարածքներում: Այդ մասին Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը հայտնել է բրիտանական Times թերթին:
«Ես իսկապես ուրախ եմ, որ Մեծ Բրիտանիան կմիանա համաձայնագրին, որովհետեւ հենց հիմա մենք տեսնում ենք, թե որքան կարեւոր է Միացյալ Թագավորությունը, այն կարեւոր գործընկեր է, երբ խոսքն Ուկրաինային օգնելու հարցում ռազմական համագործակցության մասին է»,-հայտարարել է Օլոնգրենը:
Նիդեռլանդների պաշտպանության նախարարը հրատարակությանը պատմել է, որ Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի երկրների նախարարները պետք է համաձայնագրի շուրջ վերջնական պլանները հաստատեն հաջորդ ամսին:
Նա այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ, որտեղ բրիտանացի եւ նիդեռլանդցի զինվորականները վարժեցնում են ուկրաինական զորքերին: Նիդեռլանդցի նախարարը նաեւ ընդգծել է, որ Բրիտանիայի պլանները «շատ խիստ կապված են Ուկրաինայում մարտական գործողությունների հետ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: