Վրաց-թուրքական սահմանին մաքսանենգության դեպք է բացահայտվել
Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները, եկամուտների ծառայության մաքսային վարչության ներկայացուցիչների աջակցությամբ, բացահայտել են վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետով մեծ քանակությամբ չհայտարարագրված ապրանքների ներմուծման երկու փաստ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Եկամուտների ծառայության տվյալներով՝ հետաքննությունը պարզել է, որ մի դեպքում Թուրքիայից Ադրբեջանի քաղաքացին մաքսային հսկողությունից գաղտնի 15 հազար 762 լարի արժողությամբ 12 դեղ է բերել Վրաստան, մյուս դեպքում՝ Վրաստանի քաղաքացին Թուրքիայից փոիձել է գաղտնի Վրաստան բերել 56 հազար լարի արժողությամբ ոսկյա զարդեր։
Հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (5-ից 7 տարի ազատազրկում)։