Բաժիններ՝

Մոլդովայի նախկին նախագահ Դոդոնը հայտարարել է երկրի անվտանգության ռիսկերի մասին

Մոլդովայի անվտանգության համար ռիսկեր է ստեղծում ոչ թե տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրադրությունը, այլ երկրի իշխանությունների գործողությունները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնը:

«Ես կարծում եմ, որ Մոլդովայի անվտանգության համար ռիսկեր կան: Դրանք պայմանավորված են ոչ այնքան այն բանով, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, թեեւ դա նույնպես շատ կարեւոր է եւ ռիսկեր է ստեղծում Մոլդովայի համար: Անվտանգության ռիսկերն ավելի շատ բխում են գործող իշխանությունից, նրա հռչակագրերից եւ այն գործողություններից, որոնք տեղի են ունենում վերջին ամիսներին»,-հայտարարել է Դոդոնը:

Նա պարզաբանել է, որ վերջին ժամանակներս երկրի ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարություններ հակասում են նրա չեզոք կարգավիճակին:

«Սկսենք տարածաշրջանի այս կամ այն ուժերի աշխարհաքաղաքական աջակցության շուրջ հռչակագրերից. ցանկացած չեզոք պետություն, առավել եւս այսպիսի ռիսկերով, ավելի ուշադիր կլիներ, իշխանության ներկայացուցիչներն ավելի ուշադիր կլինեին այսպիսի հռչակագրերի եւ տարբեր հարթակներին մասնակցության կապակցությամբ»,-հավելել է Դոդոնը, նշելով, որ իշխանությունները կրկին մտադիր են մասնակցել հակառուսական «Ղրիմյան հարթակին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս