
Բրիտանական Էներգաընկերությունները տնային տնտեսություններից պահանջում են կանխավճար մուծել ԷլեկտրաԷներգիայի համար

Մեծ Բրիտանիայի Էներգետիկական ընկերությունները տնային տնտեսություններից պահանջում են կանխավճար մուծել ԷլեկտրաԷներգիայի համար այն դեպքում, եթե նրանք չկարողանան վճարումները կատարել ձմռանը: Այդ մասին հոկտեմբերի 25-ին հաղորդել Է Financial Times թերթը:
Հրատարակությունը ներկայացնում Է Միացյալ Թագավորության գազի եւ ԷլեկտրաԷներգիայի շուկաների վարչության տվյալներ այն մասին, որ ֆիրմաները հարկադրում են բրիտանացիներին ԷլեկտրաԷներգիայի սպառման հատուկ հաշվիչներ տեղադրել՝ կանխավճարի ֆունկցիայով: Ամսական նման համակարգին կփոխանցեն ավելի քան 10 հազար տնային տնտեսություններ: «Բազմաթիվ բրիտանացիներ չեն կարողանա կանխավճար մուծել եւ ձմռան շրջանում կբախվեն ԷլեկտրաԷներգիայի անջատման»,-թերթը մեջբերում Է Uswitch կազմակերպությունից Ռիչարդ Նոյդեգի կարծիքը, որն զբաղվում Է այս ոլորտում տարիֆների վերլուծությամբ:
Վառելիքի գների սրընթաց աճը հարկադրում Է Միացյալ Թագավորության բնակիչներին՝ խնայել եւ նորմավորել ԷլեկտրաԷներգիայի սպառումը: Գներն արդեն կրկնակի ավելացել են 2021 թվականի համեմատությամբ: Բրիտանական ընտանիքի ծախսերը, որն օգտվում Է ինչպես Էլեկրականությունից, այնպես Էլ գազից, տարեկան միջին հաշվով կազմելու են 2,5 հազար ստեռլինգ (2,8 հազար դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: