Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է ադրբեջանցի պաշտոնակից գործընկերոջը՝ Զաքիր Հասանովին։ Վերջինս Թուրքիայւոմ մասնակցում է պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության ցուցահանդեսին: Հայտնում է Էրմենիհաբերը։
Նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել ռազմական կրթության, երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության անվտանգության, համագործակցության և ռազմարդյունաբերության հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում Հուլուսի Աքարն ասել է, որ Թուրքիան, ինչպես մինչ օրս, այնպես էլ հետայսու շարունակելու է իր ադրբեջանցի եղբայրների հետ լինել մեկ բռունցք:
«Մեր երկու երկրների միջև բարեկամությունը և եղբայրությունը շարունակվում է ամենաբարձր մակարդակով՝ «մեկ ազգ, երկու պետություն» ընկալմամբ: Հայաստանը պիտի վերջ տա իր սադրանքներին և կենտրոնանա Ադրբեջանի հետ ձեռք բերած համաձայնության շրջանակներում խաղաղության բանակցությունների ու համագործակցության վրա»: