«Մամուլի միջազգային ինստիտուտ»-ը Թուրքիայի իշխանություններից պահանջել է ազատ արձակել օրերս ձերբակալված լրագրողներին
Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) գրավոր հայտարարություն է տարածել Թուրքիայում հոկտեմբերի 25-ին 11 քուրդ լրագրողների կալանավորման վերաբերյալ և դատապարտել այդ երկրում լրագրողների նկատմամբ իրականացվող հետապնդումները:
Այս մասին հայտնում է Demokrathaber-ը:
«Թուրքիան պարբերաբար չարաշահում է ահաբեկչության դեմ պայքարի օրենքը՝ թիրախավորելու լրագրողներին, որոնք հաճախ ենթարկվում են կամայական մեղադրանքների և բանտարկության: Այս ձերբակալությունները Թուրքիայում մամուլի ազատության դեմ լուրջ հարձակումների օրինակ են։ IPI-ն թուրքական իշխանություններին կոչ է անում ազատ արձակել այս 11 լրագրողներին և բոլոր մյուս լրագրողներին, ովքեր ճաղերի հետևում են գտնվում։»,-ասվում է հայտարարության մեջ:
Լրագրողները ձերբակալվել են տարբեր քաղաքներում «ահաբեկչության դեմ պայքարին» ուղղված հատուկ գործողությունների ժամանակ: