
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ առաջիկայում ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը կուղեւորվի Իրան

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին նոյեմբերի 14-ին հայտնել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակության՝ Իրան ուղեւորվելու մասին։
«Հաստատում եմ, որ անցած շաբաթ Իրանից պատվիրակությունն այցելել էր Վիեննա եւ հանդիպում անցկացրել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարության հետ: Անպայմանորեն, Իրանը կշարունակի իր արդյունավետ համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ ատոմային անվտանգության հարցերի լուծման բնագավառում:
Մենք համաձայնության ենք եկել ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության՝ Իրան ուղեւորության իրականացման շուրջ:
Ցավոք, ինչպես նախկինում, կան կողմեր, որոնք փորձում են ազդել Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի բանակցությունների իրականացման տեխնիկական գործընթացի վրա»,-Tasnim գործակալությունը մեջբերում է Քանաանիի խոսքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: