Վրաստանից Ռուսաստան գինիների արտահանումն աճել է

2022 թվականի 9 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանից Ռուսաստան ալկոհոլային խմիչքների արտահանումը զգալիորեն աճել է. ավելին՝ գինու, ոգելից խմիչքների և շամպայնի արտահանումը հյուսիս նույնիսկ գերազանցել է վերջին 10-12 տարվա ռեկորդը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից արտահանվել է 40,6 մլն դոլարի ալկոհոլային խմիչք, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է 24,6 մլն դոլարի արտադրանք:

2022 թվականի 9 ամսում կրկնապատկվել է նաև փրփրուն գինիների արտահանումը: Եթե ​​2021 թվականին Ռուսաստանում վաճառվել է 351 հազար դոլարի փրփրուն գինի, ապա այս տարի արտահանումը կազմել է 675,8 հազար դոլար. աճը կազմում է 92,5 տոկոս։

Բնական գինիների դեպքում կա գրեթե 15 տոկոս աճ, մասնավորապես, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից արտահանվել է 108,7 մլն դոլարի գինի, իսկ անցյալ տարի՝ 94,6 մլն դոլարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930