Բայդենը ցանկանում Է վերսկսել երկխոսությունը Սի Ծինպինի հետ. AFP
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ցանկանում Է վերսկսել երկխոսությունը եւ «զսպման ու հակակշիռների համակարգ» սահմանել նոյեմբերի 14-ին իր չինացի պաշտոնակից Սի Ծինպինի հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին հաղորդում Է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին:
Նրա տեղեկատվությամբ՝ Բայդենը լի Է վճռականությամբ ամրապնդելու կապերը՝ սահմանելով երաշխիքներ, որոնք կօգնեն հետեւելու, որպեսզի «մրցակցությունը չվերածվի հակամարտության» երկու տերությունների միջեւ: ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի ղեկավարների հանդիպումը պլանավորված Է Երեւանի ժամանակով 13:30-ին: Գրաֆկում հաջորդ միջոցառումը նշանակված Է Երեւանի ժամանակով 17:30-ին. Բայդենը հանդես կգա մեկնաբանություններով եւ կպատասխանի լրագրողների հարցերին»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը: