Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավոօղլուն իր թվիթերյան միկրոբլոգի էջում արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիային ուղղված ցավակացությանը: Չավուշօղլուն մասնավորապես գրել է. «Շնորհակալություն ցակակցական Ձեր հաղորդագրության համար @Արարատ Միրզոյան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո գրառում էր արել Twitter–ում և ցավակցություն հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին։«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունից զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,– գրել էր նա:

Հիշեցնենք, որ Ստամբուլի Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում կիրակի օրը հզոր պայթյուն էր որոտացել։

Տեսանյութեր

Լրահոս