Բաժիններ՝

Վան Գոգի նկարը Փոլ Ալենի հավաքածուից աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով

Վինսենթ Վան Գոգի (1853 – 1890) «Մրգի այգի՝ շրջապատված կիպարիսներով» նկարը՝ ամերիկացի ձեռնարկիչ, Microsoft կորպորացիայի համահիմնադիր Փոլ Ալենի (1953 – 2018) հավաքածուից 117 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի Christie՚s աճուրդում: Նոյեմբերի 11-ին այդ մասին հաղորդել է Անգլիայի առեւտրական տունը։

Աճուրդների ներկայացուցչի խոսքով՝ այդ գինը ռեկորդ է դարձել նիդեռլանդացի նկարչի գործերի համար: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 1990 թվականին, երբ «Բժիշկ Գաշեի դիմանկարը» գնել էր ճապոնացի գործարարը՝ 82 միլիոն դոլարով:

«Մրգի այգի՝ շրջապատված կիպարիսներով» կտավը, փորձագետների կարծիքով՝ նույնպես կգնա Ասիա, սակայն նոր տիրջ անունն առայժմ հայտնի չէ: Մագնատի հավաքածուից աճուրդով վաճառված նկարների ընդհանուր արժեքը կազմել է 1,5 միլիարդ դոլար: Christie՚s-ի գնահատմամբ՝ դա «խոշորագույն եւ հիրավի բացառիկ աճուրդ է արվեստի պատմության մեջ»:

Այն գերազանցել է հասույթի ռեկորդը մեկ սեփականատիրոջ հավաքածուի վաճառքից: Ավելի վաղ միլիարդատերեր Հարրի եւ Լինդա Մաքլոուների հավաքածուն աճուրդով վաճառվել է 922 միլիոն դոլարով: Վան Գոգը հոլանդացի գեղանկարիչ է՝ պոստիմրեսիոնիզմի մեծագույն վարպետներից մեկը:

Ամենահայտնի գործերի թվում են «Արեւածաղիկներ»-ը, «Հիրիկներ»-ը, «Գիշերային պատշգամբ սրճարանում»-ը, «Աստղալից գիշեր»-ը եւ բազմաթիվ ինքնանկարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս