Բաժիններ՝

Թուրքիայից ԵՄ ապաստան հայցողների թիվը ռեկորդային աճ է գրանցել

Ինչպես հայտնում է Եվրամիության (ԵՄ) ապաստանի հարցերով գործակալությունը, այս տարվա օգոստոսին ապաստան հայցողների ամենամեծ տոկոսը գրանցվել է Թուրքիայից։ Վերջին անգամ բարձր ցուցանիշ եղել է 2014-ին։ Նման ցուցանիշով Թուրքիան զբաղեցնում է 3-րդ տեղը՝ հաջորդելով Աֆղանստանին և Սիրիային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ հրապարակված տվյալների՝ միայն օգոստոս ամսին Թուրքիայի քաղաքացիներից ստացվել է մոտ 4600 դիմում։ Գործակալությունը նշում է, որ թուրքերից հետո 4-րդ տեղում դիմումների քանակով հնդիկներն են՝ 4200 դիմում։

Առավել ուշագրավ են Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի հայտնած տվյալները, ըստ որոնց՝ հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Թուրքիայի քաղաքացիներից ստացվել է 15.957 դիմում։ Այստեղ ևս Աֆղանստանից և Սիրիայից հետո Թուրքիան դիմումների քանակով զբաղեցնում է 3-րդ տեղը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս