ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ցանկանում են ռազմականացնել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը. Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ելույթ է ունեցել Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում կայացած Արևելյան Ասիայի գագաթնաժողովում։ Գագաթնաժողովից հետո նա զրուցել է լրագրողների հետ։

ԱԳՆ ղեկավարը պարզաբանել է, որ գագաթնաժողովի արդյունքներով հնարավոր չի եղել համատեղ հայտարարություն ընդունել։ Պատճառը ԱՄՆ պատվիրակության դիրքորոշումն էր, որը պնդում էր «բացարձակապես անընդունելի արտահայտություններ Ուկրաինայի և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»։ Հանդիպմանը մասնակցող երկրների հետագա համագործակցության ուղղությունները կարտացոլվեն Կամբոջայի կողմից հրապարակվող ամփոփիչ կոմյունիկեի մեջ։

Խոսելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների քաղաքականության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին՝ Լավրովը հայտարարել է այն ռազմականացնելու նրանց մտադրության մասին:

«ՆԱՏՕ-ն այլևս չի ասում, որ սա զուտ պաշտպանական դաշինք է»,- հիշեցրել է Լավրովը։

Դաշինքի Մադրիդյան գագաթնաժողովում այս ամառ հայտարարվեց, որ ՆԱՏՕ-ն գլոբալ պատասխանատվություն է կրում, և որ Եվրատլանտյան և Հնդկախաղօվկիանոսյան տարածաշրջանների անվտանգությունն անբաժանելի է: Այսպիսով, Լավրովի խոսքով, դաշինքն իր «պաշտպանության գիծը» տեղափոխում է դեպի Հարավչինական ծով և հավակնում տարածաշրջանում առաջատար դերի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930