
ՌԴ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 5364 նոր դեպք

Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 5364 նոր դեպք, մահացել է 60 մարդ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
«Հայտնաբերվել է COVID-19-ի 5364 նոր դեպք, մեկ օրում մահացել է 60 մարդ: Մեկ օրում COVID-19-ով հոսպիտալացվել է 557 մարդ՝ 53,1%-ով պակաս, քան նախորդ օրը, ապաքինվել է 5072 մարդ»,-ասվում է հաղորդագրությունում: